ԲԱԳՐԱՏ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ԻՍԱՀԱԿԻ

Գեներալ-լեյտենանտ (1945):
Հայրենական պատերազմում (1941-45) եղել է բանակի շտաբի պետ,
ռազմաճակատի հրամանատարի տեղակալ,
կորպուսի հրամանատար:
Ծնվ. 27.02.1903թ., Հին Գորիս (այժմ՝ գ. Վերիշեն՝ ՀՀ Սյունիքի մարզում):
Մահ. 19.10.1994թ., Մոսկվա:
Ավարտել է Ա. Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցը (1926),
Սոսկվայի Մ. Վ. Ֆրունզեի (1936) և ԳՇ (1948) ռազմական ակադեմիաները:
1926-32-ին ծառայել է Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում,
1939-40-ին մասնակցել խորհրդա-ֆիննական պատերազմին:
Հայրենական պատերազմում (1941-45) եղել է բանակի շտաբի պետ, ռազմաճակատի հրամանատարի տեղակալ, կորպուսի հրամանատար:
Մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը, Դոնի Ռոստովի եւ մի շարք այլ քաղաքների, Բելոռուսիայի, Մերձբալթիկայի ազատագրմանը, Արրելյան Պրուսիայի մարտերին:
Հետպատերազմյան տարիներին դասախոսել է ԳՇ ռազմական ակադեմիայում:
Հեղինակ է ռազմագիտական և ռազմապատմական բնույթի աշխատությունների:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


